Սպորտ 4 տարի առաջ - 23:14 17-08-2022

Սուպերտրանսֆեր չի կայանա. «Աթլետիկոն» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում։

Մանչեսթերյան գրանդը պորտուգալացի ֆուտբոլիստի համար առաջարկել է աստղաբաշխական գումար՝ 130 միլիոն եվրո։

Sport.es-ը հայտնում է, որ «Աթլետիկոյի» ղեկավարությունը մերժել է առաջարկը՝ հայտնելով, որ Ֆելիշը առանցքային դեր ունի ակումբում և մտադիր չեն ազատվել խաղացողից։

22-ամյա Ֆելիշը «Աթլետիկոյի» կազմը համալրել է 2019 թվականին. մադրիդյան ակումբը «Բենֆիկային» վճարել է 127 միլիոն եվրո (բոնուսները ներառյալ)։ Հատկանշական է, որ Ժոաուի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում