Ներքին Խոսք 4 տարի առաջ - 14:54 17-08-2022

Կտեսենք՝ քանի վետերոկում են քեֆ անելու․ ինչ պատիժ է նախատեսվում սգո օրերին սահմանված կանոները խախտելու համար

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին և 18-ին սգո օրեր հայտարարելու որոշում է ստորագրել: Երկօրյա սուգը Երևանի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակի համար է: Հայաստանի Հանրապետության դրոշի մասին օրենքի համաձայն` սգո օրերին պետական դրոշն իջեցվում է մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը: Այդ օրերին ամբողջ հանրապետությունում արգելվում են համերգային ծրագրերը, հեռուստաընկերությունները եթեր չեն հեռարձակելու ժամանցային, երգիծական հաղորդաշարեր: Միաժամանակ, բազմաթիվ զվարճանքի վայրերում նախատեսված միջոցառումները հետաձգվել են։

Oragir.news-ը փաստաբան Վահե Աստվածատրյանին խնդրեց պարզաբանել, թե ինչ պատիժ է սահմանվում վերոհիշյալ կանոնները խախտելու համար։ Աստվածատրյանն ասաց, որ նման կարգավորման ծանոթ չէ։ ««Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգիրքը դրույթ ունի՝ լռությունը խախտելու համար, որը վերաբերում է բոլորին՝ ժամը 23․00-ից մինչև 7․00-ը խախտելու դեպքում։ Առևտրի և ծառայությունների ոլորտների օբյեկտների համար կա պատասխանատվություն՝ տվյալ համայնքի ավագանու սահմանած ժամերին լռությունը խախտելու համար։ Սգո օրերին կա պարտականություն՝ պետական դրոշը իջեցնելու։ Բայց հենց սգո օրերի հետ կապված գործող այլ կարգավորում ինձ ծանոթ չէ», - ասաց նա։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ համալսարանի առաջին կուրսի ամբողջ առաջին կիսամյակում ուսանողներին սովորեցնում են, թե ինչ չի կարելի կարգավորել օրենքով, որովհետև դա կարգավորելի չէ։ «Երեխեքին սովորեցնում ենք, որ ինչքան ուզում ես օրենք ընդունի, չի կարելի կարգավորել սերը, չի կարելի կարգավորել նորաձևությունը, անձրևը»։ Դիտարկմանը, թե սգո օրերի վարքագիծը նույնպես կարգավորման ենթակա չէ, նա ընդգծեց․ «Եթե որևէ մեկը որոշել է էդ օրը քյաբաբ ուտի, նստելու է, ուտի, դա օրենքով չես արգելի։ Էդ նույն սկզբունքով, օրինակ, Գերմանիայում անտառահատման հոդված չկա, որովհետև գերմանացու մտքով չի անցնի անտառ հատել։ Բայց դե այսօր ու վաղը կտեսնենք, թե քանի վետերոկում քանի հոգի է քեֆ անելու»։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ պարզաբանեց, որ այս դեպքում կարող է կիրառելի լինել Վարչական իրավախախտումների մասին 172 հոդվածի 2-րդ կետը, որտեղ ընդհանրական նշված է, որ եթե վարչական ակտ է եղել, ապա չի կարելի որոշակի միջոցառումներ անցկացնել։ «Սգո օրերի հայտարարումը հենց վարչական ակտ է դիտվում, հետևաբար որոշակի միջոցառումներ անցկացնելու կաոնների խախտումը առաջացնում է 20-60 հազար դրամ տուգանք։ Կարծում եմ՝ այս հոդվածը կարող է կիրառեի լինել այս դեպքում», - ասաց Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից