Ներքին 4 տարի առաջ - 09:30 16-08-2022

Վճռաբեկ դատարան. ում վերջն են գուժում զանգերը

Գագիկ Ջհանգիրյանի հեռացումից հետո ՀՀ դատական համակարգում լուրջ փոփոխություններ են նախատեսվում, որոնք մի կողմից միտված են ՀՀ իշխող քաղաքական ուժի վերահսկողության հաստատմանը, մյուս կողմից` համակարգի «առողջացմանը»` չնայած որ այս երկուսը տրամաբանորեն բացառում են միմյանց։ Ընդ որում, գործընթացի մեկնարկը տրվեց վերջերս ՀՀ նախագահի կողմից ԲԴԽ-ի ներկայացրած մի շարք դատավորների, այդ թվում` որպես ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ առաջարկված Ռ. Հակոբյանի թեկնածության մերժմամբ։

Քաղաքական իշխանությունն ամենաբարձր մակարդակով որոշում է կայացրել այս փուլում ազատվել դատական համակարգում խնդրահարույց և կասկածելի վարկանիշ ունեցող դատավորներից, որից հետո արդեն կսկսվի վերջիններիս «հավատարիմներով» փոխարինելու գործընթացը։ Պարզ է, որ փոխարինվող դատավորները ևս սիրով ծառայում են քաղաքական համակարգին, սակայն խնդիրը նրանց նորերով, առավել «անբասիրներով» փոխարինելն է, ինչը կիրականացվի համակարգի առողջացման քողի տակ։

Քննարկման արդյունքում որոշում է կայացվել գործընթացը սկսել հենց վճռաբեկ ատյանից։ Չնայած նրան, որ ՀՀ նախագահի կողմից Ռ. Հակոբյանի թեկնածությունը վերադարձնելը պայմանավորված է եղել զուտ իրավական հիմնավորմամբ, սակայն նման որոշման կայացման համար էական դեր է խաղացել այն, որ նրան այդ պաշտոնը խոստացել էր հենց Գ. Ջհանգիրյանը, ինչպես նաև քաղաքացիական և վարչական գործերով պալատի ոչ արդյունավետ գործունեությունը։ ՀՀ իրավասու մարմիններում առկա են բազմաթիվ նյութեր, թե ինչպես են բազմաթիվ գործեր արհեստականորեն տարիներով առկախվել, և մինչ օրս դրանցով որոշումներ դեռ հրապարակված չեն։ Բացի այդ` կասկածելի է նաև պալատի որոշ դատավորների բարեվարքությունը, որպիսին ստուգման ենթակա լինելու հանգամանքն արդեն իսկ իրողություն է։

Ստուգման թիրախում են հայտնվել Ս. Անտոնյանը, Տ. Պետրոսյանը և Է. Սեդրակյանը։ Թե ստուգման արդյունքներն ինչպիսին են, կերևա ԲԴԽ կազմի համալրումից և նոր նախագահի ընտրությունից հետո, սակայն, մեծ հաշվով, նման որոշումները կայացվում են ԲԴԽ շրջանակներից դուրս։ Կարող ենք ասել, որ նախնական տվյալներով խնդրահարույց են այդ դատավորների անձնական կապերը, ազդեցությունը, ներհամակարգային փոխհարաբերությունները և առանձին գործերով կասկածելի շահագրգռվածությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի