Մամուլ 4 տարի առաջ - 08:30 16-08-2022

Կհետաձգվի՞ տարհանումը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նախօրեին Աղավնոյի բնակիչներից մեկն այրեց իր տունը՝ 28 տարի ապրել է այնտեղ, իր հայրը մասնակցել է առաջին պատերազմին, բազմաթիվ հարազատներ է կորցրել։ «Ասում են՝ փոխհատուցում չեն տալու, որ այրենք։ Էլ ոչ մեկ մեզ չի կարող փոխհատուցել էս հողի համար։ Էսի եթե իմ երեխեն չի վայելելու, թուրքը չպիտի վայելի»,- նշել էր նա։

Հիշեցնենք, ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը 10 օր առաջ այցելել էր գյուղ, բնակիչներին հորդորել չայրել տները, հակառակ դեպքում փոխհատուցում չեն ստանա։ Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չաուշյանին հարցրեցինք՝ պաշտոնյաները դեպքից հետո զրուցե՞լ են տունն այրած բնակչի հետ կամ այցելե՞լ են գյուղ՝ կանխելու շղթայական զարգացումները։ Չաուշյանը ասաց․ «Ես չգիտեմ՝ իր հետ զրուցել են, թե ոչ, մենք հիմա տեղափոխման հարցերով էնքան խառն ենք, որ չեմ կապվել իր հետ, տեղյակ չեմ։ Գիշերն այրել է ու գնացել։ Ես չեմ կարող ասել՝ ճիշտ է արել, թե սխալ, խնդրում եմ էս թեմայով չխոսենք: Հա, Խանումյանը նման բան էր հորդորել, բայց ես ո՛չ դատապարտելու եմ տղային, ո՛չ արդարացնելու»։

Գյուղում կա՞ն էլի մարդիկ, որ մտադիր են այրել տները, համայնքապետն ասաց՝ տեղյակ չէ։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ Մոսկվայում եկող շաբաթ սպասվող եռակողմ հանդիպմանը հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերվի՝ տեղահանման ժամկետները 1-2 ամսով հետաձգելու հետ կապված: Արցախի իշխանությունները ժամանակ կստանան` կոմունիկացիաների խնդիրը լուծելու համար: Խոսքը Բերձորից գազատարի, հոսանքագծերի, ինտերնետ կայանների տեղափոխման մասին է, քանի որ նոր ճանապարհի շահագործումից հետո դրանք կմնան ադրբեջանական տարածքում։ Տարօրինակ է, որ իշխանությունները պատրաստ են ադրբեջանցիներին ընդունել մեր երկրում, բայց չեն կարողանում հասնել նրան, որ մեր կոմունիկացիաներն անվտանգ շահագործվեն նրանց տարածքում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում