Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:34 14-08-2022

«Սուրմալու»-ի աշխատակիցներից շատերը չեն կարողացել դուրս գալ նախքան հրդեհի բռնկումը

Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Տեղում քաղաքացիները Oragir.news-ին հայտնում են, որ հրդեհը նախ ընդգրկել է 3-4 տաղավար, ապա տարածվել ողջ առևտրի կենտրոնով մեկ։ Պայթյունի ուժգնությունից տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են մեքենաներ, կոտրվել են ապակիները։ Ըստ լուրերի՝ կենտրոնի աշխատողներից շատերը չեն կարողացել դուրս գալ նախքան հրդեհի բռնկումը, կա երկու զոհ, հինգ վիրավոր։

Աշխատակիցներից ոմանք փորձում են իրենց ապրանքները դուրս բերել, սակայն դա գրեթե անհնար է դառնում հրդեհի ուժգնության պատճառով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին