Ներքին 4 տարի առաջ - 13:12 12-08-2022

Oգոստոսի 13-ին կմեկնարկի «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային փուլի եզրափակիչը

Oգոստոսի 13-ին՝ ժամը 11:30-ին, կմեկնարկի «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային փուլի եզրափակիչը:

Մրցույթի հաղթողների անունները կհայտարարվի նույն օրը՝ ժամը 16:40-ին:

«Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային կազմակերպիչը Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնն է (EPIC)։ Մրցույթի ազգային համակազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։

Ձեռներեցության աշխարհի գավաթը ստարտափ ոլորտի ամենամեծ մրցույթներից մեկն է։ Մրցույթի առաջին՝ ազգային փուլը, իրականացվում է յուրաքանչյուր երկրում, այնուհետև հաղթողները անցնում են մրցույթի միջազգային փուլ։

«Ձեռներեցության աշխարհի գավաթ (EWC) 2022» միջազգային մրցույթին Հայաստանը մասնակցում է արդեն երկրորդ անգամ։ Հատկանշական է, որ 2 տարի անընդմեջ Հայաստանը հնարավորություն է ստանում հեղինակավոր այս մրցույթի միջազգային փուլին մեկի փոխարեն ներկայանալ երկու ստարտափով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը