Ներքին 4 տարի առաջ - 18:23 10-08-2022

Ենթադրում եմ, որ ընթացակարգի խնդիր է․ Վահագն Խաչատուրյանը չի ստորագրում Ռուզաննա Հակոբյանի թեկնածությունը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը 2 օր առաջ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակել Տարոն Նազարյանին, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է նշանակել Մխիթար Պապոյանին։

Բարձրագույն դատական խորհուրդը նախագահին առաջարկել էր նաև Ռուզաննա Հակոբյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար: Սակայն Հակոբյանի նշանակման հրամանը դեռ չկա, թեև նրա թեկնածությունը նախագահին ներկայացվել էր երկու մյուս թեկնածուների հետ միաժամանակ։

Oragir.news-ը նախագահականից փորձեց ճշտել, թե ինչու է ուշանում Հակոբյանի նշանակման հրամանը։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ առաջարկեցին հարցում ուղարկել մեզ հետաքրքրող թեմայով։ Հարցման պատասխանը ստանալու դեպքում մենք այն կհրապարակենք։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ նախ հարցին պետք է պատասխանեն նախագահի աշխատակազմից։ «Ես մոտավորապես ենթադրում եմ, թե խնդիրը որն է, և ես համաձայն եմ, որ նման խնդիր կա։ Ես չգիտեմ, թե որն է պատճառը, բայց օրենքի հետ խնդիր կա, հիմա չեմ ուզում որևէ բան ասել»։

Հարցին, թե հնարավոր է, որ գնահատում չի անցել, նա պատասխանեց, որ ոչ․ «Այլ խնդիր է և նախագահականի պատասխանից հետո միայն կարող է կարծիք ասել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում