Ներքին 4 տարի առաջ - 12:20 10-08-2022

Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում կանցկացվեն Երևանի օրեր

Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում Երևանի օրեր են՝ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Երկու օր շարունակ Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին կմիախառնվի երևանյան շունչը: Իսկ մինչ այդ՝ այս պահին, Երևանում մշակութառատ եռուզեռ է՝ նախապատրաստություն, փորձեր ու լրամշակվող նախագծեր:

Երևանյան օրերի ընթացքում Գյումրիում սպասվում է աննախադեպ համերգային ծրագիր: Վարդանանց հրապարակում կկայանա ««Սիմֆոնիկ» «Ռեինկարնացիա»» մեծ համերգը:

Թե ինչպիսին կլինի երաժշտական տարբեր նախապատվություններ ունեցող երկու խմբերի միաձուլումը՝ կազմակերպիչները փակագծերը չեն բացում, բայց վստահեցնում են՝ տոնի մասնակիցները ջերմության ու զգացմունքների պակաս հաստատ չեն ունենա:

«Սա 20 տարվա քրտնաջան աշխատանք է, պարտավորեցնող է: Բոլորին՝ թե՛ Երևանից, թե՛ մարզերից, հրավիրում եմ Գյումրի: Ինձ համար սա եղել է տարիների երազանք և ես համոզված եմ, որ շատերին դուր է գալու»,- վստահեցնում է «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր Ռոլանդ Գասպարյանը:

Էրեբունի-Երևանից՝ Գյումրի. ծրագիրը հագեցած է, երգացանկը՝ սիրված:
Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից է՝ մայրաքաղաքում ծնվող մշակույթը նաև Հայաստանի բոլոր մարզերում տարածելը: Մշակութային ապակենտրոնացումն այս անգամ Գյումրիում է: Արվել է հնարավոր ամեն ինչ, որ Երևանի օրերն առանձնանան ինքնատիպ ու հետաքրքիր ծրագրերով:

«Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային միջոցառումներին, և մենք ամեն տարի բյուջեում զգալի միջոցներ ենք նախատեսում մշակութային միջոցառումներ իրականացնելու համար: Այս ամսվա վերջին Գյումրիում տեղի են ունենալու Երևանի օրերը. մեծ միջոցառումներ են լինելու՝ համերգներ, թատերական ներկայացումներ, տոնավաճառներ և, իհարկե, այս ամենն ամփոփվելու է ««Սիմֆոնիկ» «Ռեինկարնացիա»» համերգային մեծ ծրագրով: Կարծում եմ՝ լավ և հետաքրքիր ժամանց է սպասվում: Այնպես որ, բոլորին հրավիրում եմ Գյումրի՝ միասին նշելու Երևանի օրերն ու վայելելու լավ երեկո: Կսպասենք Գյումրիում»,- նշում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Ակնկալում ենք հյուրեր ամբողջ աշխարհից, որ գան, լավ օրեր անցկացնեն, տեսնեն մեր տեսարժան վայրերը, մշակույթը, նիստ ու կացը, վայելեն գյումրեցու աղուհացը: Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու բացառիկ միջոցառմանը, որից, վստահ եմ, այնպիսի տպավորություններով կհեռանան, որպիսիք երբեք ոչ մի տեղ չեն զգացել»,- նշում է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը