Ներքին 4 տարի առաջ - 22:07 09-08-2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերահաշվարկվել է կենսաթոշակառուի թոշակը և աշխատանքային ստաժը

Լ. Ստեփանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրած դիմումով տեղեկացրել է, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակառու է և կենսաթոշակային մարմինն իր աշխատանքային ստաժը և կենսաթոշակի չափը սխալ է հաշվարկել: Այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ կայքէջում:

Քաղաքացին խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր խախտված իրավունքները վերականգնելու հարցում: Պաշտպանի գրությունից հետո քաղաքացու կենսաթոշակը վերահաշվարկվել է 14 տարի 6 ամիս 8 օր աշխատանքային ստաժի հաշվառմամբ, իսկ նախորդ ժամանակահատվածի համար (29.03.2021-31.07.2022թթ․) թերի վճարված կենսաթոշակի գումարը կփոխանցվի վճարման 2022 թվականի օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման ցուցակներով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը