Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:56 09-08-2022

Թուրքական 7-8 հազար հատուկ ջոկատայիններ սպասում են «ֆաս» հրամանի, դիմագրավելու ծրագիր ունեմ․ Մանախ

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության Բերձոր, Աղավնո, Սուս բնակավայրերի բնակիչների խնդրանքները և պահանջները, հաշվի առնելով այդ բնակիչներին սպառնացող վտանգները՝ պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կատարի իր սահմանադրական պարտավորությունները և ապահովի այդ բնակավայրերի անվտանգությունը։ Այսօր Պաշտպանության նախարարության մոտ իրականացրած ակցիայի ընթացքում այս մասին ասաց «Կամետա» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արթուր Այվազյանը (Մանախ)։

Նա ընդգծեց, որ այդ բնակավայրերի բնակիչներին հայտնել են, որ 16 օր անց ռուս խաղաղապահները դուրս են գալու այդ տարածքներից, և հայ բնակչությունը ենթարկվելու է ագրեցիայի։ «Արցախի Պաշտպանության բանակն այնտեղ զորք չի ուղարկում, իսկ ՀՀ ՊՆ-ն այնտեղ զինված ստորաբաժամումներ չի ուղարկում, այդ բնակավարերի բնակիչները կոչով դիմում են համայն հայությանը՝ աջակցության ակնկալելով»։

Այվազյանն ասաց, որ մինչ այս ակցիան բանակցություններ է վարել տարբեր պաշտոնյաների հետ՝ խնդրելով հարցին լուծում տալ։ «Մենք պահանջում ենք ոչ միայն հանդիպում, այլև հարցի լուծում։ Մենք կներկայացնենք այդ համայնքերի պաշտպանության մեր ծրագիրը։ Ասում են՝ հակաօդային պաշտպանության միջոցներ չունեն, մենք գիտենք, որ բյուջեում փող չկա, դրա համար շատ էժան, բայց արդյունավետ հարց լուծման տարբերակ ունենք, եթե կուզեն լսեն, շատ լավ, չեն ուզի՝ դա իրենց սեռական կողմնորոշման խնդիրն է։ Սա 21–րդ սերնդի պատերազմ է, իսկ ես այն հրամանատարներից չեմ, որ իմ կողքը հավաքված իմ եղբայներին տանեմ մահվան։ Իմ առաջարկն այն է, որ կամավորական ջոկատների մարտավարական պլանավորման շրջանակներում զինեն ու ուղարկեն պաշտպանություն իրականացնելու։

Մենք ո՛չ նավատորմ ենք ուզում, որը չունենք, ո՛չ էլ ավիացիա, որը չունենք, ո՛չ էլ ՀՕՊ կամ զրահատեխնիկա, որ չունենք, մենք ներկայացրել ենք այն զինատեսակները, որ մեզ պետք են մեր հայրենակիցներին պաշտպանելու, այն ցանկը, որ մենք կներկայացնենք, ունեն, եթե տեղերը չգիտեն, կարող եմ պահեստների տեղն ասել, թե որտեղ կա։ Ու կտեսնեք, թե ինչ հետաքրքիր իրավիճակ կստեղծվի։ Մենք ունակ ենք օգնելու մեր հայ ազգաբնակչությանը, որ անգամ այս դավաճանական պլանով նախատեսված չի եղել, որ պետք է հանձնենք, մենք ուղղակի չունենք ռեսուրսներ։ Այսօր 7-8 հազար թուրքական բանակի հատուկ նշանակության ջոկատայիններ անտառներում նստած սպասում են հրամանի, մենք կարող են դիմագրավել , ուղղակի չեմ խոսում։ Ողջ պատերազմի ընթացքում ապացուցել ենք, որ կարող ենք փոքր խմբերով մեծ խնդիրներ լուծել»։

Պաշտպանության նախարարությունից, ի դեմս ԳՇ պետի, Այվազյանին առաջարկել էին ծրագիրն ու առաջարկությունները գրավոր ներկայացնել։ «Էս ջոկել են, թե ես թղթի հետևից եմ եկել, մնացածը ոնց հավաքվել ենք այստեղից, գնում ենք։ Մեր քայլերի մասին կլսեք», - ասաց Այվազյանը։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը

Ձեզ գուցե հետաքրքրի