Ներքին 4 տարի առաջ - 00:35 09-08-2022

Գողացել են Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները․ shamshyan.com

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օգոստոսի 7-ին՝ գիշերը ժամը 03:30-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք կոտրելու միջոցով գողացել են Կոմիտասի պողոտայի 38/3 շենքի մոտ կայանված, Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Ու.-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Ահազանգով ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ տարածքը սպասարկող քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Կայքի տեղեկություններով՝ կատարված գողության հետևանքով Գրիգոր Ու.-ին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը