Ներքին 4 տարի առաջ - 22:25 05-08-2022

Շիրակի մարզպետարանում քննարկվել են ինքնակամ կառուցված շինությունների քանդման գործընթացի հարցերը

Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մարզի համայնքներում ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների գործընթացին առնչվող հարցեր։

Քննարկմանը մասնակցել են մարզպետարանի ոլորտային պատասխանատուները, մարզի համայնքների, կադաստրի կոմիտեի ղեկավարները, պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ։

Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքներում ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների ընթացքին, կազմակերպչական աշխատանքներում առաջացած հիմնահարցերին, ինչպես նաև Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում (ARPIS) առկա, սակայն կադաստրային քարտեզներում չարտացոլված անշարժ գույքի միավորների նույնականացման անհնարինությանն ու առցանց վարվող քարտեզներում համայնքների (բնակավայրերի) անշարժ գույքի միավորների տեղադրման խնդրին

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում