Ներքին 4 տարի առաջ - 10:39 04-08-2022

Կան կայունացման միտումներ․ Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակի մասին

Կան կայունացման միտումներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակի մասին։

«Ընդհանուր առմամբ վիճակն ավելի կայուն է, քան վերջին մի քանի օրերին։ Հույս ունենք, որ իրավիճակը վերջնականապես կկայունանա»,-նշեց արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները` կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետեր եւ հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը եւ Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Վերջին տվյալներով՝ 19 զինծառայող ստացել է վիրավորումներ։ Նրանցից երեքը ծանր վիճակում է, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վիրավորներից մի քանիսը տեղափոխվել են Երեւան։

Ադրբեջանի հերթական ագրեսիայի նպատակը Բերձորում (Լաչին) շահեկան դիրք զբաղեցնելն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում