Ներքին 4 տարի առաջ - 14:38 03-08-2022

Կտպագրվի Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում կառուցապատման կանոնակարգման ուղեցույց

Իտալացի փորձագետները Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ մշակել են Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում կառուցապատման կանոնակարգման ուղեցույց և գոտևորման աշխատանքների մեթոդաբանություն՝ միտված Գյումրիի պատմական միջավայրի քաղաքաշինական ամբողջականության պահպանմանը:

Մինչ վերջնական տարբերակի հաստատումը՝ մշակված փաստաթղթերը ներկայացվում են շահագրգիռ կողմերին՝ պատվիրատու գերատեսչությանը, համայնքի բնակիչներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնագիտական հանրությանը:

Մասնավորապես՝ փաստաթղթերի լրամշակված տարբերակը քննարկվել է Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների հետ: Դիտարկվել են պատմական ժառանգության ամբողջականության պահպանման հիմնավորումները և առաջարկվող գործիքակազմը: Կատարված աշխատանքը ներկայացվել է նաև Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում, որի ժամանակ վերջինս կարևորել է փորձագետների վերհանած հիմնախնդիրները: Ուշադրություն է դարձվել նաև արդիական այլ խնդիրների՝ պատմական միջավայրում գովազդային և տեղեկատվական վահանակներին ներկայացվող պահանջների հստակեցմանն ու հանրային տարածքների կազմակերպմանը:

Ուղեցույցն ու մեթոդաբանությունը մեկ անգամ ևս շրջանառվել են հիբրիդային ձևաչափով կազմակերպված աշխատաժողովի շրջանակում, որի ընթացքում շահառու խմբերի, ոլորտի մասնագետների հնչեցրած առաջարկները ներառվել են փաստաթղթերում: ԱԶԲ-ի կողմից գործընթացը համակարգող իտալացի մասնագետներն անդրադարձել են նաև Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի և ողջ քաղաքի տարածքի վերաբերյալ հավաքված տվյալների թվայնացման հնարավորությանը:

Փաստաթղթերի կազմմանը նախորդել են հետազոտական աշխատանքներ՝ հավաքելու պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմական միջավայրի վերաբերյալ տվյալներ: Գործընթացում ներգրավվել են նաև մասնագիտացված բուհերի դասախոսները և ուսանողները: Նախաձեռնության շրջանակում կարևորելով կրթական բաղադրիչը՝ կազմակերպվել են դասախոսություններ Հայաստանի ամերիկյան համալսարանում, նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Իտալացի փորձագետներն ուսանողներին ներկայացրել են ժառանգության պահպանության մեթոդաբանության, ինչպես նաև տեղեկատվության թվայնացման առանձնահատկությունները:

Հաջորդ փուլում նախատեսվում է ուղեցույցի և մեթոդաբանության վերջնական տարբերակը տպագրել երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Ուղեցույցը կընդգրկվի Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ «Շիրակ-4» միկրոռեգիոնի համար մշակվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթի կազմում, որը ներառում է 3 մակարդակ՝ տարածքային պլանավորում, գլխավոր հատակագիծ, գոտևորման նախագիծ:
Դա հնարավորություն կտա ուղղորդելու և կանոնակարգելու համայնքում իրականացվող քաղաքաշինական գործընթացները՝ պահպանելով պատմական ժառանգությունը և քաղաքաշինական միջավայրի ամբողջականությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը