Ներքին 4 տարի առաջ - 11:16 03-08-2022

Արհավիրքների միջով անցած եզդի ժողովուրդը վերածնվելու է, վերածնվելու է նաև գալիք հզոր և անվտանգ Հայաստանում. Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ուղերձ է հղել եզդի ժողովրդին։
«Այսօր՝ օգոստոսի 3-ին, մենք միասին ոգեկոչում ենք 2014թ․ Իրաքի հյուսիսում ահաբեկչական կազմավորումների հրոսակների կողմից եզդի ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Իրեն քաղաքակիրթ համարող համաշխարհային հանրության աչքի առջև, իսկ շատ դեպքերում քար լռության պայմաններում արդեն 21-րդ դարում մի ողջ հինավուրց ժողովուրդ իր բնօրրան Սինջարում և այլ վայրերում ենթարկվեց զանգվածային սպանդի, տեղահանության, գերեվարության ու հայրենազրկման, որի ցավալի հետևանքները զգալի են մինչև այժմ։
Հայաստանը և ցեղասպանության արհավիրքն ապրած հայ ժողովուրդը չէին կարող ոչ միայն չկիսել եղբայրական եզդի ժողովրդի վիշտն ու ապրումակցել նրան, այլ նաև անմասն մնալ եզդիների ցեղասպանության ճանաչումից։ Արդեն 2018թ․ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց ահաբեկչական խմբավորումների կողմից Իրաքի Հանրապետության՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ․ իրականացված ցեղասպանությունը։

Այս տխուր օրն անձամբ իմ և «Հայրենիք» կուսակցության անունից ցանկանում եմ վշտակցությունս և աջակցությունս հայտնել եզդի ժողովրդին՝ վստահաբար հավատալով, որ բազմաթիվ արհավիրքների միջով անցած այս հնամյա ժողովուրդը վերածնվելու է, վերածնվելու է նաև գալիք հզոր և անվտանգ Հայաստանում, քանի որ հենց մեր ընդհանուր Հայրենիքի համար պայքարում են հայաստանաբնակ եզդիներն անցել անմնացորդ նվիրման և զոհողությունների հայ-եզդիական անխախտ եղբայրության միասնական ուղով», - ասվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը