Ներքին Խոսք 4 տարի առաջ - 18:21 02-08-2022

Հանձնվում ենք, դե իշխանավորներն էլ ուզում են հանձնվելը օրինաչափություն սարքել․ Արաբոյի Մանվել

Ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից Արցախում երեկվանից սկսած սադրանքները նպատակ ունեն հայ ժողովրդին հերթական զիջումներին նախապատրաստելու․

«Ոչ մի կապ ես Արցախի հետ չունեմ, բայց այդ ամբողջը կապված է նրա հետ, որ երևի մերոնք ուզում են նոր բաներ զիջել, դրա համար էլ այսպիսի փոքրիկ բաներ են կազմակերպում, որպեսզի ժողովրդին վախեցնեն, ժողովուրդն էլ ստիպված ասի՝ հանձնենք»,- Օragir.news-ի հետ զրույցում ասաց «Արաբոյի» Մանվելը՝ պատասխանելով մեր հարցին, թե տեղյա՞կ է՝ ինչ իրավիճակ է տիրում այս պահին շփման գծում երեկվանից սկսված լարվածությունների ֆոնին։

Հիշեցնենք՝ երեկվանից Արցախում լարված իրավիճակ է։ Երեկ՝ առավոտյան ժամը 09։00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այս պահին էլ իրավիճակը շարունակում է մնալ լարված:

«Ո՞նց կարող ենք հասկանալ․ ռուսական զորքը այնտեղ կանգնած, հայկական զորքը այնտեղ կանգնած, թույլ են տալիս, որ նրանք լկտիանան։ Ես կարծում եմ, որ դեպքերը դրա հետ է կապված, ուրիշ տեղեկություն ես Արցախից չունեմ, որովհետև Արցախի հետ մեր կապը լրիվ խզվել է, չենք կարողանում կապվել»,- նշեց Եղիազարյանը։

Պատասխանելով մեր այն հարցին, թե Ադրբեջանը, պարբերաբար լարված իրավիճակ ստեղծելով շփման գծում, ըստ նրա՝ ինչ հեռահար նպատակներ է հետապնդում, ինչի է ուզում հասնել, Եղիազարյանն ասաց. «Ինչի է ուզում հասնել, հանձնվում ենք, դե իշխանավորներն էլ ուզում են հանձնվելը օրինաչափություն սարքել, թե մենք թույլ ենք, վախեցանք, վայ հանձնեցինք, իշխանավորները ուզում են այդ ամբողջ մեղքը բարդել հասարակության վրա, զինվորականության վրա։ Ադրբեջանին ասում են՝ սկսեք կրակելը, նրանք կրակում են, սրանք վայնասուն են բարձրացնում՝ վայ եկան, բայց սրա տեղը պետք է բանակը կարգի բերել, հասկացեք՝ մենք հանգիստ կարող ենք կանգնել Ադրբեջանի դիմաց, ոչ մի խնդիր գոյություն չունի, եթե մենք միտումնավոր կերպով ամեն ինչ աճուրդի չհանեն»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից