Ներքին 4 տարի առաջ - 10:30 01-08-2022

Շտապօգնությանն անգամ չեն զիջում, ուր մնաց՝ հասարակական տրանսպորտին. Հայկ Սարգսյան

Գործակարգավարական խորհրդակցության նիստի ընթացքում տրանսպորտի վարչության պետ Սարգսյանը ներկայացրեց կանգառասրահների կահավորման և արդիականացման տեխնիկական բնութագիր՝ մրցույթ հայտարարելու համար։

«Մեզ ու ձեզ է պետք, ձեր վարչությանն է պետք , մնացածը այդ պարագայում եթե աջակից վարչություններ են՝ պետք է այն հանձնարարականները, որոնք այստեղ քննարկվում են, մեկ անգամ արդեն սրա մասին խոսել ենք, կապ չունի որ վարչությանն է, իրենք ուրեմն առաջնահերթ են, որ դրանցով ես այստեղ զբաղվում եմ ու քննարկում ենք, մի վարչական շրջանում պայմանական աթոռ ու թուղթ ձեռք բերելը նույն գնումների ընթացայկարգն է, ինչ օրինակ կանգառասրահների կահավորումը։ Եթե այստեղ քննարկում ենք կանգառասրահների կահավորումը՝ ուրեմն թուղթ ու աթոռըը չենք քննարկում։ Որ վարչությունում գալիս է հանձնարարականը՝ առաջնահերթ դրանով պետք է զբաղվել։ Պարոն Սարգսյան, ու դուք պետք է հետևեք, որ առաջնահերթ դառնա։ Դա վերաբերում է բոլոր ստորաբաժանումներին»։

Հասարակական տրանսպորտին զիջելու պայմանը պարտադիր դարձնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը պարտադիր դարձնելու վերաբերյալ նախագծի հետ կապված տրանսպորտի վարչության պետ Սարգսյանը քաղաքապետին ասաց, որ ուսումնասիրվում է միջազգային փորձը՝ նման բան չկա, որ հասարակական տրանսպորտին զիջեն, երբ ինքը կանգառի կետից է շարժվում։ Կներեք , բայց մեզ մոտ անգամ ժողովուրդն այնպես է, որ անգամ շտապօգնությանը չի զիջում, ուր մնաց հասարակակաան տրանսպորտին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում