Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:03 31-07-2022

Խաղաղությունը ծնկածի մոտ չի գնում, ուժեղին է վստահում

Էս պատերազմը եկել է ու չի գնում, որովհետև մենք չենք ուզում, որ գնա: Եկել, անտեր ու դուրս շան պես շնթռել է մեր դռանը, մեր աչքերի մեջ, մեր սրտի վրա: Մտել է մեր տունը, խառնվել մեր կյանքին ու կենցաղին, մռութի փսլինքով մխտռել մեր հացն ու ջուրը, սպասքը, ինչը մերն է ու թանկ մեզ համար: Իսկ մենք մի անկյուն քշված՝ մրսում ենք ու չգիտենք ինչպես ծածկենք մեր բաց տեղերը: Չենք կանգնում, տղամարդու պես թևից բռնում ու դուրս շպրտում: Չենք ճամփում, որ գնա: Քաղաքավարի, բարեկիրթ կերպով ասում ենք՝ կարելի՞ է գնաք մեր տնից, մենք ուզում ենք ընտանիքով առանձին մնալ: Մոռանում ենք, որ Բարի սամարացին չէ, որ պատերազմն է, թուրքի պատերազմը: Չի գնա, քանի դեռ արնաքամ չի արել քեզ մինչև վերջ, քանի դեռ վզակոթին չես տվել ու իր քարանձավային, ոսկորներով ծածկված որջը շպրտել՝ ուղղակի վստահեցնելով, եթե մռութդ հանես որջիցդ, ե՛ս արնաքամ կանեմ քեզ:

Թուրքը ստեպ-ստեպ կրակում է Արցախում, կրակում է ստեպ-ստեպ Հայաստանի սահմաններից ներս և ասում՝ հայկական կողմն է կրակում: Սա է թուրքի կեցվածքը, վախկոտի, գետնաքարշի վարքը: Իսկ մենք ասում ենք, թե, աշխարհ, կրակողը մենք չենք: Աշխարը թքած ունի՝ դու ես կրակում թե քեզ են կրակում: Աշխարհը քեզ ընդհանրապես չի լսում: Աշխարհը ուժեղին է լսում: Մեզ էլ կարող է լսել, եթե մեր բանակը զինենք, Հայաստանի սահմանները պաշտպանենք, մեր տարածքից թշնամուն դուրս շպրտենք: Երբ կարողանանք Արցախը պահպանել, սահմանները վերականգնել, աշխարհը մեր իրավունքը կհարգի: Կհարգի մեզ, երբ արժանապատիվ կեցվածքով ներկայանանք:

Այս պատերազմը չի գնալու: Մեր դռանը շնթռել և ամեն վայրկյան ներս է մտնելու բոլոր հնարավոր ճեղքերով: Խաղաղություն չի լինելու, լինելու է պատերազմ: Խաղաղություն լինում է, երբ չի կարող լինել պատերազմ: Որպեսզի պատերազմ չլինի, պետք է ուժեղ լինես խաղաղության չափ: Քո խաղաղությունը թշնամու պատերազմից ուժեղ լինի: Խաղաղությունը չի սիրում, երբ իրեն խնդրում են, կանչում են, փափուկ բարձ առաջարկում նստելու համար: Խաղաղությունը չոր է ու կոշտ, սարթ ու փշոտ և միշտ ձիգ ու ուղիղ է կանգնում, անզիջում: Խաղաղությունը ծնկածի մոտ չի գնում, ուժեղին է վստահում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ