Ներքին 4 տարի առաջ - 15:10 30-07-2022

2020-ի սեպտեմբերի 26-ին Մատաղիսի գնդի հրամանատարը հավաքել է սպայակազմին ու մեծ գինարբուք կազմակերպել․ նա կալանավորվել է․ Իոաննիսյան

Վերջապես քրեական հետապնդում սկսվեց Մատաղիսի գնդի (նախկին) հրամանատարի նկատմամբ և նա կալանավորվեց։Այս մասին ֆեյսբության իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Վերջապես քրեական հետապնդում սկսվեց Մատաղիսի գնդի (նախկին) հրամանատարի նկատմամբ և նա կալանավորվեց։
Մի տարի է` հրապարակավ պատմում եմ, որ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, Մատաղիսի գնդի օրը, դրա հրամանատարը հավաքել է համարյա ամբողջ սպայակազմին ու մեծ գինարբուգ կազմակերպել։ Ընդ որում, դա արել է այն պայմաններում, որ սեպտեմբերի 25-ից իր քթի տակ ադրբեջանական զորախումբ էր հավաքվում։

Ավելին, նա նաև հրավիրել է հարևան գնդերի ու այլ ստորաբաժանումների հրամ-կազմերին, որոնց մի մասը ևս անտեսել է հակառակորդի կուտակումները և եկել է խնջույքին (թեև, եղել են նաև հրավերը մերժած ադեկվատ սպաներ)։

Այս ամբողջ սպայակույտը, Մատաղիսի գունդը բացազատելու փոխարեն, կներեք, լակելով էր զբաղված։ Եվ երբ առավոտ 7-ին սկսեց պատերազմը` Մատաղիս-Թալիշի ուղղությամբ օյաղ հրամանատար համարյա չկար։

Արդյունքում այդ ուղղությամբ շատ արագ եղավ ճակատի ճեղքում, որը մի շարք ստորաբաժանումների մեծ կորուստների գնով մի կերպ հաջողվեց կանգնեցնել։

Այդ ճեղքումը կանգնեցրած ստորաբաժանումները այնպես մաշվեցին, որ հետո էլ չկարողացան կանգնեցնել Հորադիզ-Ջեբրաիլի ճեղքումը։
Բայց պետք է խնդիրն ավելի լայն նայել. ինչպե՞ս են այդպիսի ախմախները դառնում հրամանատարներ։ Ի՞նչ փոխել Զինված Ուժերի կադրերի առաջադիմության մեխանիզմներում, որ պատերազմ սկսելու վտանգի դեպքում ոչ թե խնջույք կազմակերպեն, այլ հայրենիքի վստահված հատվածի պաշտպանություն։

Հ.Գ. Որևէ զենք կամ որևէ մարտական ոգի այդքան կարևոր չէ, որքան գրագետ ու ադեկվատ հրամ-կազմ ունենալը»
Հիշեցնենք՝ այս մասին գրառում էր կատարել նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում