Ներքին 4 տարի առաջ - 12:18 28-07-2022

Տավուշի մարզպետը ՄԻՊ-ին է ներկայացրել մարզում առկա անվտանգության և սոցիալ- տնտեսական հիմնահարցերը

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մշտադիտարկման այցերի երրորդ օրը ՄԻՊ աշխատակազմին է միացել նաև Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, Պաշտպան Գրիգորյանն Իջևանում հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Հանդիպման ընթացքում մարզպետը Պաշտպանին է ներկայացրել մարզի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև առկա անվտանգության և սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:
Պաշտպանը մարզպետի հետ նաև քննարկել է համայնքներում մշտադիտարկման այցերի արդյունքում արդեն իսկ արձանագրված խնդիրները և ներկայացրել մտահոգությունները՝ կապված վարչական շրջաններում խմելու ջրի հասանելիության, բնակիչների սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական և անվտանգության հարցերի հետ։
ՄԻՊ Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում Պաշտպանն աշխատակազմի հետ ամփոփել է նախորդիվ երկու օրերի ընթացքում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները, ինչպես նաև քննարկել կատարվելիք աշխատանքները։
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել մշտադիտարկման այցեր Տավուշի մարզի Բերքաբեր, Կոթի, Բարեկամավան և Սարիգյուղ գյուղերում, որտեղ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, ծանոթացել են առկա անվտանգության և սոցիալ-կենցաղային, կրթության հասանելիության, բժշկական սպասարկմանն առնչվող մի շարք կարևոր խնդիրներին:
Սարիգյուղ համայնքում Պաշտպանը մասնակցել է նաև համայնքի մանկապարտեզի վերաբացման միջոցառմանը, որը վերանորոգվել էր (UGAB Arménie) «Հայկական բարեգործական ընդհանուր միության» Ֆրանսիայից ժամանած երիտասարդ կամավորների աջակցությամբ։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի կամավորներին կատարված փայլուն աշխատանքի համար։
Հուլիսի 27-ի Մշտադիտարկման այցերի ընթացքում առավել ընդգծվել են խմելու և ոռոգման ջրի, գազամատակարարման հասանելիության, ինչպես նաև բնակչության զբաղվածության ու վերջիններիս անվտանգության ապահովման, բնակչությանը բժշկական ծառայությունների տրամադրման, դեղորայքի մատչելիության, աջակցող միջոցների, հաշմանդամության կարգավիճակի տրամադրման ընթացակարգերի վերաբերյալ հարցերը։
Արձանագրված մի շարք անհատական խնդիրների կարգավորման ուղղությամբ Պաշտպանի իրավասությունների շրջանակում տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, բնակիչներին տրամադրվել է իրավախորհրդատվություն, պարզաբանվել են իրենց իրավունքների իրացման հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում