Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:29 28-07-2022

Ավինյանի անակնկալ մշակութասիրությունն ու ՔՊ-ականների նեւրոզները

Երեւանի պոտենցյալ քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկսել է ընդգծված աշխատել իր իմիջի վրա ու արվեստասեր երեւալու հայտ ներկայացնել: Ըստ մեր տեղեկությունների՝ նա մեծ դերակատարություն է ունեցել մասնավորապես «Հայա» փառատոնի շրջանակում անցկացված Led Zeppelin Symphonic նախագծի իրականացման համար: Համերգի օրը Տիգրան Ավինյանը շորտով նստած էր VIP հատվածում եւ ռոք էր վայելում:

19-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացմանը եւս նա նստած էր պատվավոր հյուրերի շարքում, իսկ փառատոնի գեղարվեստական ղեկավարը հովանավորներին նշելիս բեմից բարձրախոսով առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Տիգրան Ավինյանին՝ մեծ աջակցության համար:

Ի դեպ, չնայած Ավինյանը իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուն է, բայց նույն կուսակցությունում Փաշինյանի մտերիմներից շատերը առանձնապես համակրանք չեն տածում նրա հանդեպ, համարում են մեծամիտ ու «փակ» անձնավորություն: Ոմանք էլ դժգոհում են, թե Ավինյանն ինչպես կարող է յուրային լինել, եթե չի շփվում ՔՊ-ականների հետ, չի մասնակցում իշխանական քեֆերին եւ չի վստահում իրենց մեծ մասին:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում