Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:30 28-07-2022

Սյունիքում կամ ադրբեջանական հսկողություն է լինելու, կամ իրանական

Սյունիքի Կոռնիձոր համայնքով է անցնելու Բերձորին այլընտրանք ճանապարհը: Հայաստանի կառավարությունը ճանապարհի նախագծման համար բյուջեից արդեն գումար է հատկացրել: Սա նշանակում է, որ կորցնում ենք Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող պորտալարը, և այդ միջանցքում գործող հայկական ամեն ինչ: Մենք փուլ առ փուլ կորցնում ենք մեր վերահսկողությունն Արցախի նկատմամբ: Մնում է թղթի վրա մեկ ստորագրությամբ վավերացնենք մեր հրաժարականն ու հանձնումը:
Իսկ Թեհրանը պատրաստվում է մասնակցել Սիսիան-Քաջարան 60 կմ ճանապարհի կառուցմանը, որը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մի մասն է: Իրանը նաև մտադրություն ունի հյուպատոսարան բացել Կապանում: Մեր հարևան երկիրը հասկացնում է աշխարհին, որ շուտով ակտիվանալու է Հարավային Կովկասում: Իսկ այդ ակտիվությունն առաջին հերթին նկատվելու է Սյունիքում:
Հայաստանի այդ մարզի վրա Ադրբեջանի և Թուրքիայի ժանիքի ու ճիրանի ստվերն է ընկած: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը բզկտել ու մաս-մաս տարել է Սյունիքից, իսկ հիմա ամբողջն է ուզում տիրել: Մենք Սյունիքը թողել ենք ոչ թե բախտի, այլ Ադրբեջանի քմահաճույքին. դարձնել միջանցք կամ ճանապարհ, վերահսկել հայ-իրանական սահմանը: Այդ իրողությամբ շահագրգռված ենք մենք՝ առանց շահ ունենալու, ավելին՝ մեր շահն ու պետականությունն ենք կորցնում: Փոխարենը մտահոգ է Իրանը:
Մենք մեր երկիրը հանել ենք զոհասեղան և սպասում ենք, թե ով ինչ կկտրի ու կտանի: Իսկ կտրողը կլինի Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, թե Ռուսաստանը, մեզ համար միևնունն է, մենք տվողն ենք: Արցախն արդեն համարում ենք ադրբեջանական, այդ է վկայում Հայաստանի կառավարության կեցվածքը: Սյունիքում կամ ադրբեջանական հսկողություն է լինելու, կամ իրանական: Իսկ մնացած Հայաստանի համար դեռ սպասելու ենք, թե որ մասը ով է հսկելու:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում