Սպորտ 4 տարի առաջ - 16:11 27-07-2022

Հայ պատանի ըմբիշը հաղթել է թուրք մրցակցին


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Հռոմում մասնակցում է աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը:

Հայաստանի ներկայացուցիչներից հաջող մրցելույթներ է ունեցել և եզրափակիչ դուրս եկել 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը: Նա որակավորման փուլում 9:0 հաշվով հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում 2:1 հաշվով առավելության է հասել ղազախ ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 8:0 հաշվով ուժեղ է գտնվել Թուրքիայի ներկայացուցչից:

Կիսաեզրափակչում էլ հայ ըմբիշը գոտեմարտել է իրանցի Հոսեին Միրշեքարի հետ և 5:1 հաշվով հաղթանակ տարել՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ: Եզրափակչում Տերտերյանի մրցակիցը կլինի ֆրանսիացի Լուկաս լո Գրասոն:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի համար կպայքարի նաև 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը:
Վարդերեսյանը մեկնարկում 12:3 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակչում 6:0 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի, քառորդ եզրափակչում՝ Ճապոնիայի ներկայացուցիչներին (10:1): Կիսաեզրափակչում էլ Վարդերեսյանը պարտություն է կրել ադրբեջանցի ըմբիշից և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը: Վերջինս սփոփիչ գոտեմարտում 5:0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում մրցել է ղազախ ըմբիշի հետ, որտեղ, սակայն, 3:5 հաշվով պարտություն է կրել:

65 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը ցավալի պարտություն է կրել սփոփիչ գոտեմարտում՝ զրկվելով բրոնզի համար պայքարելու հնարավորությունից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 51 կգ քաշային Արմեն Գևորգյանը և 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը, պարտություններ են կրել ավելի վաղ փուլերում և դուրս են մնացել մեդալային պայքարից:

Ազատ ոճայինները պայքարը կսկսեն հուլիսի 29-ից: Հայաստանը կներկայացնեն Արման Հարությունյանը (45 կգ), Հայկո Գասպարյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արեն Սերոբյանը (55 կգ), Վլադիմիր Ազարյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ), Պապին Հունանյանը (80 կգ) և Վարուժան Հովհաննիսյանը (92 կգ):

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում