Մամուլ 4 տարի առաջ - 08:22 27-07-2022

Պատգամավորներին մանդատից զրկելու ևս մեկ շանս. ինչ կորոշի ԱԺ խորհուրդը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վաղը՝ հուլիսի 28-ին, Ազգային ժողովի խորհուրդը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու օրակարգով նորից խորհրդի նիստ կհրավիրի: Թեեւ հստակ չէ՝ խորհրդի կազմում ներառված պատգամավորները կմասնակցեն, քվորում կապահովեն, թե ոչ, բայց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահը (այս պահին՝ նրա պարտականությունները կատարողը) խորհրդի նիստ հրավիրելու մասին հայտարարությամբ պետք է հանդես գա:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրանից հետաքրքրվեց՝ վերջապես ինչ ճակատագիր է ունենալու ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացը: Ի պատասխան՝ նա նշեց, որ օրենքը չի սահմանում՝ եթե ԱԺ խորհուրդն այդպես էլ նիստ չգումարի, ապա ինչ է լինելու, ու որն է հաջորդ քայլը: Այսինքն՝ օրենքը հստակություն չի սահմանում, ու, օրինակ, առկախված է մնում, թե ինչ է լինելու ընդդիմադիր պատգամավորների բացակաների հարցը: Խաչատրյանի փոխանցմամբ՝ եթե հուլիսի 28-ի նիստը նորից չկայանա, ապա ԱԺ խորհուրդը նույն օրակարգով եւս մեկ անգամ կարող է նիստ հրավիրել:
Եթե նույն օրակարգով 4-րդ նիստն էլ չանցկացվի, ապա հարցն ինքնաբերաբար կփակվի, կգնա: Իսկ հարցը, թե ի վերջո բացականերն ինչ են լինելու, օդում կախված կմնան, թե այդ գործընթացից հետո անհարգելի բացակաները հարգելի կդառնան, դեռ մնում է չպարզաբանված»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում