Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:18 26-07-2022

«Ազգի արեւ» Փաշինյանն ու իրական Հայաստանի ծաղրանկարը

Իշխող կուսակցությունը որոշել է իր ներկայությունն ունենալ ամենուր, անգամ տերմինալներում, որոնց միջոցով խեղճ ու կրակ քաղաքացիները վճարում են իրենց վրա թանկ «նաղդվող» էլեկտրաէներգիան, գազը, ջուրը եւ բազմաթիվ վարկերը:

Այսուհետեւ Հայաստանում տեղադրված տերմինալներին list.am-ի, Globbing-ի ու մնացյալի կողքին կարելի է տեսնել «Քաղացիական պայմանագրի» լոգոն՝ անդամավճարը վճարելու կամ իշխող ուժին նվիրատվություն կատարելու համար:

Եվ եթե ժամանակին կուսակցություններից մեկի հետ ասոցացվող օպերայում գտնվող սրճարանի այցելուների մասին հումորով ասում էին՝ գնացին անդամավճարը վճարելու․ ՔՊ-ում այդ ամենին ոչ թե հումորով, այլ բավականին լուրջ են վերաբերվում:

Այս ուժի պարագայում վաղուց ոչինչ զարմանալի չէ, չէ՞ որ իրենք ունեն բուժքույր պատգամավոր, միջնակարգ կրթությամբ պատգամավոր, առանց դիպլոմի սահմանադրագետ Վահագն Հովակիմյան, որ ԿԸՀ նախագահից 5 է պակաս, վատ որակի տեսահոլովակի ակվարիումի մեջ պարող եւ ԱԺ նախագահ դարձած Ալեն Սիմոնյան եւ վերջապես Նիկոլ Փաշինյան, որ ՀՀ վարչապետն է:

Ցավոք, «նոր» Հայաստանը դարձել է իրական Հայաստանի ծաղրանկարը, որովհետեւ այսօր կառավարվում է մարդկանց կողմից, որոնք նորմալ երկրներում իրավացիորեն կվաստակեին հանրության ծաղր ու ծանակը, մինչդեռ Հայաստանում նրանք մի ստվար զանգվածի համար կուռք են ու փրկիչ «նախկիններից»:

Օրինակ՝ Հյուսիսային Կորեայում երկրի ղեկավարին հռչակել են «ազգի արեւ»: Չենք զարմանա, որ վաղը Նիկոլ Փաշինյանն էլ իրեն նման կերպ որակի, պահանջի երդվել իր արեւով ու պետտուրք սահմանի հանուն «Ազգի արեւի», հատկապես որ մեր երկիրը բռնել է հյուսիսկորեացման ճանապարհը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում