Ավելին 4 տարի առաջ - 13:16 23-07-2022

ԱՄՆ-ում երկու երեխայի մոտ կապկի ծաղկով վարակի դեպք է հայտնաբերվել

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հաղորդել է երեխաների շրջանում կապիկի ծաղիկի երկու դեպքի մասին: Այս մասին գրում է Associated Press-ը։

Պաշտոնյաները նշել են, որ երկու հիվանդ երեխա ներկայումս բուժվում է։ Ենթադրվում է, որ նրանք վարակվել են իրենց հետ ապրող հարազատներից։

ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն այս շաբաթ հայտարարել է, որ աշխարհում կապկի ծաղկի վարակի դեպքերի թիվը հասել է գրեթե 14 հազարի, դրանք գրանցվել են ավելի քան 70 երկրներում։ Նրա խոսքով՝ Եվրոպայում այս տեսակի ծաղիկով վարակվելու մեծ թվով դեպքեր են գրանցվում, հիմնականում՝ միասեռական հարաբերությունների մեջ մտած տղամարդկանց մոտ։

Ամենից շատ դիտված