Միտք Ներքին 4 տարի առաջ - 19:00 22-07-2022

Մի զանգ կախողն ի՞նչ է, որ չունենք

Էդմոն Մարուքյանը ճիշտ է ասել՝ Հայաստանը հիմա ավելի ծանր վիճակում է գտնվում, քան 2020-ի նոյեմբերի 9-ին էր։ Մի կողմից լավ չէ, որ դա Էդմոն Մարուքյանն է ասում, քանի որ նրան լուրջ ընկալելու, նրա խոսքի արժեքը գնահատելու խնդիր կա։ Մյուս կողմից էլ լավ է, որ դա ասում է Էդմոնը՝ որպես արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ։ Եթե Էդմոնն ասում է, որ մեր վիճակը լավ չէ, ուրեմն նա հատուկ հանձնարարություն է ստացել Նիկոլից, որ նման բան ասի։

Դրա համար մեզ անհանգստացնող էլի հիմքեր կան, որոնցից մեկը մեր երկրում հաճախակի դարձած «պայթյունավտանգ» ահազանգերն են։ Մի օր մետրոպոլիտենում է ռումբի տեղադրման ահազանգ լինում, մեկ այլ օր՝ առաջին նախագահի տանը, երրորդ օրը՝ օդանավակայանում։ Այսօր էլ մամուլում տեղեկություն կար, թե իսլամիստները սպառնալից նամակներ են ուղարկել ՀՀ իշխանություններին, որ շուտով գալու են և պայթյուններ, ահաբեկչություն իրականացնեն Հայաստանի կարևոր նշանակության տարածքներում, վարչական շենքերում։

Երեկ էլ գրվեց, թե Արագածավանում թուրքերը հայ հովիվների են առևանգել։ Այս ամենը, թեկուզև որոշների տակ առանձնապես լուրջ բան չի լինում, իրապես մտահոգիչ են։ Մտահոգիչ է նաև այն, որ թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման անդամները գալիս են Ծիծեռնակաբերդ և Հայաստանի դեմ ահաբեկչական հայտարարություններ անում։ Այս ամենից պետք չէ վախենալ, բայց պետք էլ չէ մատների արանքով նայել։ Բայց մենք ո՛չ նա ենք անում, ո՛չ նա։ Մենք ընդամենը ֆեյսբուքում գրում ենք, որ եթե Նիկոլը չլիներ, այս ամենը չէր լինի։ Այո՛, եթե Նիկոլը չլիներ, մեր երկրում շատ բան այլ կերպ կլիներ։ Բայց այսօր Նիկոլն է, ու նրանից ազատվելու շանս էլ, ինչպես տեսնում ենք, չկա։ Հետևաբար, ի՞նչ է պետք անել, որևէ մեկը կարո՞ղ է մի խելոք միտք արտահայտել, մի խելոք բան առաջարկել, որը չլինի նախկինին, ներկային կամ ապագային ուղղված մեղադրանք, այլ լինի ներկան ավելի լավը դարձնելուն միտված մի բան։ Մեկը կա՞ էս երկրում, որը լուծում կառաջարկի, ասել է թե՝ զանգ կկախի ճառ ասելու փոխարեն։ Ընդդիմությունից հույս չկա․ իրենց մոտ դեռ շոգ ամառ է, սպասում են հով աշնանը, եթե, իհարկե, հորդառատ անձնրևներ չսկսեն։ Բա մեր ազգի մտավոր էլիտան, մեր ազգի սերուցքն ո՞ւր է, ինչո՞վ է մտածում, կամ մտածո՞ւմ է առհասարակ, թե՞ սպասում է՝ թուրքը գա, մտնի մեր երկիր, սկսի մեզ կոտորել ու իրենք էլ դառնան առաջին պատկառելի զոհերը՝ որպես մտավորականություն, և այդպիսով մնան պատմության էջերում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում