Արտաքին 4 տարի առաջ - 14:45 22-07-2022

Իսրայելը գաղտնի խնդրել է ԱՄՆ-ին կանգնեցնել Թուրքիային

Իսրայելը գաղտնի խնդրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ճնշում գործադրել Թուրքիայի վրա և թույլ չտալ նրան հյուսիսային Սիրիայում հատուկ գործողություն իրականացնել քուրդ զինյալների դեմ։ Այս մասին հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելցի երկու անանուն պաշտոնյաներին։

Պորտալի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցը քննարկվել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալ Հուլաթայի և ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի միջև։ Զրույցում Հուլաթան նախազգուշացրել է, որ Թուրքիայի նախագահի հայտարարած արշավը կվնասի Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քրդական ջոկատներին և երկարաժամկետ հեռանկարում իրանական էքսպանսիայի համար կարող է բացել անցախուցերը։

Ավելի վաղ տեղեկատվական դաշտում լուրեր էին հայտնվել իսրայելցիների շահագրգռության մասին՝ աջակցելու քրդերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի տարածքներին։ 2019 թվականին Իսրայելի ներքին գործերի ներկայիս նախարար Այելեթ Շաքեդը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում առանձին պետության ստեղծումը կհամապատասխաներ ինչպես իսրայելցիների, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերին:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում