Ներքին 4 տարի առաջ - 13:32 22-07-2022

Հայ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 12-18-ն առցանց ձևաչափով անցկացվել է Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ բրոնզե մեդալների են արժանացել Ռուբեն Սարգսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դաս․) և Հովհաննես Ստեփանյանը (Արմավիրի մարզ, Նոր Արտագերսի մ/դ, 12-րդ դաս․)։ Օլիմպիադային ՀՀ թիմը ներկայացրել են նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Մարիամ Գրիգորյանը (11-րդ դաս․) և Էդուարդ Ավետիսյանը (12-րդ դաս․)։

ՀՀ թիմը ղեկավարել են Վահագն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։
Օլիմպիադայի կազմակերպիչ երկիրը Ֆրանսիան էր. առցանց մասնակցությունն ապահովել է «Քվանտ» վարժարանը։ Մրցույթին մասնակցել են 54 երկրների 209 աշակերտներ:

Օլիմպիադան անցկացվել է երեք փուլերով. առաջին օր՝ տեսական առաջադրանքներ, երկրորդ օր` երկու ենթափուլերից բաղկացած դաշտային հետազոտություններ, երրորդ օր՝ մուլտիմեդիայի առաջադրանքներ։

Հիշեցնենք, որ Աշխարհագրության 17-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 բրոնզե մեդալի։

Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքը:
Օլիմպիադայի փակման արարողությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը