Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:42 22-07-2022

Անհապաղ օրենսդրորեն արգելել բոլոր տեսակի խաղերը․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է․

«Դրամի արժևորում, մակերեսային տնտեսական սպեկուլյատիվ աճ, աղքատ հատվածի իրական եկամուտների անկում, զարգացման ստրատեգիայի բացակայություն... Այսպիսին է ՀՀ ընթացիկ տնտեսական իրավիճակը։ Միշտ էլ նշել ենք, ինչպես կարելի է այն փոխել։Ահա դրանցից ևս մեկը։ Անհապաղ օրենսդրորեն արգելել բոլոր տեսակի խաղերը (toto, vbet, vivaro և այլն), թույլ տալ միայն ֆիննախի կողմից կազմակերպած պետական վիճակախաղը։ Vbet-ներն ու Vivaro-ները ընտանիքներ են քայքայում, մարդկանց հասցնում են ինքնասպանության, շեղում են առանց այն էլ սուղ տնտեսական ռեսուրսները մի քանի շուլերի հարստացման։ Այդ խաղերը վերջին 4 տարիներին աճել են շուրջ 3 անգամ, ներկայումս ՀՆԱ մեջ ունեն զգալիորեն ավելի մեծ տեսակարար կշիռ, քան, ասենք, կրթությունն ու առողջապահությունը։ Իսկ ամենավտագավորը. ՀՀ բանակի ամենալուրջ զբաղմունքը խաղադրույքներ կատարելն է։ Սրանով են զբաղված շատ զինվորներ։ Եկեք վերջ տանք այդ ամենին»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային