Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:07 21-07-2022

Պետական քաղաքականություն է թուրք-ազերիական ներկայությունը Հայաստանում

Թուրքիայի դրոշով վերնաշապիկ հագած թուրք երիտասարդը շրջում է Ծիծեռնակաբերդում և Ցեղասպանության հուշահամալիրը «թատրոն» անվանում: Հետո ցույց է տալիս «գորշ գայլեր» հայտնի նշանը և գայլի ոռնոց արձակում կամ կլանչում շնագայլի պես: Մեկ-երկու տարի առաջ էլ երկու թուրք երիտասարդ, այդ նույն գայլային նշանը ցուցադրելով, նկարահանվել էին հանրապետության հրապարակում և տարածել տեսանյութը: Նախ շտապենք հարցնել, թե ինչու նման նողկալի արարքի ու ահաբեկչության սպառնալիքի ականատես չէինք լինում «նախկիններ» կոչվածների իշխանության տարիներին:

Այս իրավիճակը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է: Պետական քաղաքականություն է թշնամու մուտքը մեր երկրի սահմաններից ներս՝ թուրք-ազերիական ներկայությունը Հայաստանում: Մի կողմից ադրբեջանական զինուժի ներթափանցումն է՝ առանց լուրջ դիմադրության հանդիպելու, մյուս կողմից՝ Թուրքիայի քաղաքացիների ելումուտը, որոնք պարզապես զբոսաշրջիկներ չեն և չեն եկել ուղղակի Հայաստանը տեսնելու: Նրանց այցի նպատակն է մեզ վրա ծիծաղելն ու նվաստացնելը, թուրքական երազը մի օր պատրանքից իրականություն դարձնելը՝ Հայաստանն առանց հայերի:

Մեր պետական քաղաքականության մի կեսն է թուրքին սահամններից ներս թողնելը՝ որպես զենքով բռնազավթող և խոսք ու ժեստով ծաղրող ու սպառնացող: Իսկ մյուս կեսն այն անհատներին ձերբակալելն ու մենախցերում պահելն է, մինչև իսկ մահվան հասցնելը, ովքեր նախ թույլ չեն տվել, որ թուրքը հատի Հայաստանի սահմանը, և հիմա ասում են՝ Հայաստանն առանց թուրքի: Այս երկու խնդիրն են լուծում մեր պետական այրերը՝ գալով իշխանության, և չեն շտապելու գնալ, քանի դեռ վերջնականապես չեն լուծել իրենց առջև դրված խնդիրը՝ իշխանության գինը, որ պարտավոր են վճարել:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում