Ներքին 4 տարի առաջ - 13:42 20-07-2022

40 000 հայ է գնացել, դարձել թուրքի երրորդ, չորրորդ կնիկ, հիմա էլ իրանք են եկել․ բնակիչ

Երրորդ մասի շենքերից մեկի բնակիչներն առավոտից իջել են բակ ու պահանջում են իրենց շենքից վռնդել բնակարանի թուրք վարձակալներին։

«Երեկ եմ իմացել, որ թուրք է եկել այստեղ ապրելու։ Մենք այս երեսուն տարվա մեջ թուրքական ոչ մի բան չենք առել, 40 000 հայ է գնացել դարձել թուրքի երրորդ, չորրորդ կնիկ, հիմա էլ իրանք են ելել-եկել։ Կանհանգստանան, ի՞նչ է եղել որ, փողին մունաթ, խի՞ չեն անհանգստանա։ Նախկինում այդ բնակարանում երիտասարդ ոստիկաններ են բնակվել»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից մեկը, ում չէր ուրախացրել թուրք հարևաններ ունենալու փաստը։

Անդրադառնալով նրան, որ թուրք բնակիչները տեղեկացրել են հայ բնակիչներին, թե պետությունը տեղյակ է, որ իրենք այստեղ են բնակվում, քաղաքացին ասաց. «Մենք ոչ մի ինֆորմացիա չունենք, մենք երեկ ենք իմացել այդ մասին»։

Պարզվում է՝ ոմն շամշադինեցի տանտեր օրեր առաջ բնակարանից հանել է իր տնվորներին և տունն ավելի թանկ գնով վարձով տվել է Թուրքիայի 2 քաղաքացու։ Բնակիչները սկզբում կարծել են, թե իրանցիներ են, ու հարցրել, թե ինչով են այստեղ զբաղվում։ Հարցին, թե որտեղից են, եկվորներն ասել են` turkish, ու հասկացրել, որ պետությունը տեղյակ է, որ իբր իրենց բիզնես ծրագրով են էստեղ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում