Ներքին 4 տարի առաջ - 15:08 17-07-2022

Սա է ՀՀ էներգետիկ քաղաքականության ողջ փուչ պերճանքն ու առավել քան շոշափելի թշվառությունը. Վահե Դավթյան

«Մասրիկ-1 արևային կայանի շահագործման հանձնումը երկարացվեց ևս մեկ անգամ՝ այս անգամ 14 ամսով»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

«Հիշեցնեմ, որ նախագիծը պետք է ավարտին հասցված լիներ դեռևս 2019-ի վերջում, այնուհետև հայտարարվեց 2021-ի, հետո 2022-ի հուլիսի 1-ի մասին:

Սա է ՀՀ էներգետիկ քաղաքականության ողջ փուչ պերճանքն ու առավել քան շոշափելի թշվառությունը:

Երբ ասում են՝ կորոնավիրուսն ու պատերազմը խանգարեցին, միշտ հիշում եմ, թե ինչպես 1992-1995 թթ.՝ ծայրահեղ ծանր տնտեսական, քաղաքական ու տեխնիկական պայմաններում Արաքս գետի վրայով կառուցվեց Իրան-Հայաստան ավտոմոբիլային կամուրջը»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին