Ներքին 4 տարի առաջ - 01:09 16-07-2022

Մահացել է Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի կենտրոնի հիմնադիր Արտուշ Մկրտչյանը

Մահացել է Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի կենտրոնի հիմնադիր Արտուշ Մկրտչյանը։

«Նա քաղաքի նվիրյալներից էր, ով անգամ մութ ու ցուրտ տարիներին հավաքում էր արվեստի ստեղծագործություններ՝ հավատալով, որ Գյումրին պիտի ունենա գրաֆիկայի եզակի կենտրոն տարածաշրջանում։ Նրան հաջողվել էր համախմբել տարբեր սերունդների, հայացքների, ոճերի տեր արվեստագետների աշխատանքներ մի հարկի տակ՝ կենտրոնը դարձնելով քաղաքի զբոսաշրջության ամենաինքնատիպ վայրերից մեկը։

Հանգչիր խաղաղությամբ, Մաեստրո․․․»,-հայտնում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հումանիտար ամբիոնի վարիչ, հայ և համաշխարհային արվեստի պատմության դասախոս Արաքս Մարգարյանը:
Նշենք, որ «Սթիլ»-ը գրաֆիկայի առաջին և միակ թանգարանն է Հայաստանում։ Այն պաշտոնապես իր դռներն է բացել 2019 թ. օգոստոսի 25-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան