Ավելին 4 տարի առաջ - 12:53 14-07-2022

Խոշոր անտառային հրդեհ Թուրքիայի Դատչա հանգստավայրային քաղաքում

Նախօրեին անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա ծովափնյա հանգստավայրային քաղաքում: Քամու հետևանքով հրդեհը արագորեն տարածվել է թերակղզու վրա տեղակայված քաղաքի շրջակա անտառում: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Գրեթե 1 օր շարունակվող հրդեհը, որը դեռևս չի մեկուսացվել, ընդհուպ մոտեցել է քաղաքաի ամառանոցային հատվածին: Քաղաքի Մեսուդիյե թաղամասի 450 տներից ընդհանուր առմամբ շուրջ 2500 բնակիչ տարհանվել է: Որոշ տներ վնասներ են կրել տարածվող հրդեհից:
Հրդեհի մարման աշխատանքները, որոնք ընդհանուր առմամբ ընդհատվել էին գիշերվա ժամերին, հուլիսի 14-ի վաղ առավոտվանից մեծ թափով շարունակվում են: Նշվում է, որ աշխատանքներին ներգրավված են 10 հրշեջ ինքնաթիռ, 17 ուղղաթիռ, 179 հրշեջ մեքենա, 29 տրակտոր ու շուրջ 1500 հրշեջ:



Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է մինչ այս պահը հրդեհից 19 տուժածի մասին, որոնցից 9-ը հիվանդանոցներում ստանում են ամբուլատոր բուժոգնություն, մյուսները դուրս են գրվել: Տուժածների թվում կան նաև 3 հրշեջներ, որոնք թեթև վնասվածքներ են ստացել հրշեջ մեքենայի շրջվելու հետևանքով:



Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրիշջին էլ հայտնել է, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է էլեկտաէներգիայի ենթակայանից:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը