Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 17:02 12-07-2022

Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը տեղափոխվեց «Անորտոսիս»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Կիպրոսի «Անորտոսիս» ակումբում։

Հայ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրել։

Օրերս Հարոյանը հեռացել է իսպանական «Կադիսից», որի կազմը համալրել էր նախորդ տարի։

Հիշեցնենք, որ «Անորտոսիսում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան՝ Հովհաննես Համբարձումյանը։

Ամենից շատ դիտված