Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:59 12-07-2022

Փափազյան փողոցում դիմակավորված անձինք մտել են գրասենյակ, կապել են գրասենյակի ղեկավարի և աշխատակցի ձեռքերն ու բերանները, ծեծել և գումար հափշտակել

Չորս անհայտ անձանց կողմից Երևան քաղաքի Փափազյան փողոցում գործող ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներից զենքի ու դանակի սպառնալիքով հափշտակություն կատարելու վերաբերյալ նշված գրասենյակի ղեկավարի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ գրասենյակի ղեկավարը և աշխատակիցը ճանաչվել են տուժող և հարցաքննվել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով, 2022թ. հուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, բժշկական դիմակներով դիմակավորված չորս անձինք մուտք են գործել նշված գրասենյակ և արտճանակի նմանվող առարկայի և դանակի գործադրմամբ սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ կպչուն ժապավեններով և պլաստմասե ամրաններով կապել են գրասենյակի ղեկավարի և աշխատակցի ձեռքերն ու բերանները, գցել գետնին և ծեծի ենթարկել՝ պահանջելով գումար: Այդ պահին ներս է մտել վերջիններիս ընկերը, ում ևս ծեծի են ենթարկել, որից հետո դիմել են փախուստի՝ հափշտակելով, նախնական տվյալներով, 2 հատ բջջային հեռախոս, ժամացույց, գրասենյակի ղեկավարի անձնագիրը, 70000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար գումար, վարորդական վկայական, ոսկյա զարդեր, 2 հատ էլեկտրոնային կրիչ:

Վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավեն, պլաստմասե ամրաններ:

Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով՝ նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքների անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը