Ներքին 4 տարի առաջ - 13:03 11-07-2022

Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու միջազգային պահանջ գոյություն չունի. Իշխան Սաղաթելյան

Եվրոպական խորհրդարանում բոլոր հանդիպումների ժամանակ գլխավոր օրակարգը եղել են Արցախը, արցախյան բանակցությունների գործընթացը, ՀՀ անվտանգությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ օրակարգում եղել է նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակը: Սաղաթելյանը բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:

«Միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ԵԽ-ում, Հայաստանի ու Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն, ու այդ հանդիպումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունն ու ՀՀ ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն ներկայացնում ու պաշտպանում Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահը», - նշեց Իշխան Սաղաթելյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը