Ավելին 4 տարի առաջ - 11:42 10-07-2022

Հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր ախտանշան

Պրոֆեսոր-իմունոլոգ, կենսաքիմիայի դասախոս Լյուկ Օ'Նիլը նշել է կորոնավիրուսի օմիկրոն-շտամի տարբերակի նոր ախտանշան։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

«BA.5-ի լրացուցիչ ախտանշան է գիշերային քրտնարտադրությունը: Այն կարող է այնքան ուժեղ լինել, որ թրջվեն և՛ գիշերազգեստը, և՛ անկողնու սպիտակեղենը»,- ասել է նա։

Նրա խոսքով, այս ախտանշանը կարող է դրսևորվել ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում։ Նա պարզաբանել է, որ դա կապված չէ բարձր ջերմության հետ։

«Նոր ախտանշանը իմունային համակարգի հետ նոր վիրուսի հանդիպման հետևանք է: Արդյունքում ձեր մոտ հայտնաբերվում են հիվանդության նոր տարբերակներ»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից