Ավելին 4 տարի առաջ - 19:30 09-07-2022

Մանանեխի հատիկի չափ հավատ․․․

Թոմաս Էդիսոնը ընտանիքի վերջին՝ թվով յոթերորդ զավակն էր: Ի ծնե թույլ առողջություն ունենալով և վաղ տարիքում կորցնելով լսողությունը՝ նա տարեկիցներից զգալիորեն ուշ է սկսում դպրոց հաճախել:

Օրերից մի օր դպրոցից տուն վերադառնալով` Էդիսոնը մորն է փոխանցում նրան ուղղված ուսուցչի նամակը: Հպանցիկ ծանոթանալով նամակի բովանդակությանը` ապագա գյուտարարի մայրը բարձրաձայն կարդում է.

«Ձեր տղան հանճար է: Այս դպրոցը չափազանց փոքր է, և այստեղ չկան ուսուցիչներ, որոնք կարողանան նրան որևէ բան սովորեցնել: Խնդրում ենք՝ ինքնուրույն սովորեցրեք նրան»:

Էդիսոնի մայրը նախկին ուսուցչուհի էր: «Անսալով» իրեն ուղղված առաջարկին` նա շարունակում է տղային կրթել սեփական ուժերով: Տարիներ անց ընտանեկան արխիվներում գտնելով նամակը` Էդիսոնը տեսնում է, որ այնտեղ իրականում միանգամայն այլ բան է գրված.

«Ձեր տղան մտավոր հետամնաց է: Մենք չենք կարող նրան սովորեցնել մյուս աշակերտներին զուգահեռ: Խորհուրդ ենք տալիս նրան սովորեցնել ինքնուրույն՝ տանը»:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը