Ներքին 4 տարի առաջ - 15:46 09-07-2022

Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել արդեն գործող օրենսգրքի համապատասխան հոդվածի հասարակ մասով․ փաստաբան

Այսօր՝ հուլիսի 9-ին, մեկնարկում է Ավետիք Չալաբյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։

Դատական նիստի ավարտից հետո Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը oragir.news-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել։

«Անդրադառնամ, թե այսօր ինչ տեղի ունեցավ։ Նիստը սկսվելուն պես՝ մեր կողմից ներկայացվեց միջնորդություն, որ նիստը շարունակվի դռնբաց ռեժիմով, քանի որ նախաքննական գաղտնիքի հրապարակման վերաբերյալ որևէ մտավախություն չկար, որը նաև հաստատվեց քննիչի կողմից, և որևէ հիմքեր չէինք տեսնում դռնփակ շարունակվելու համար։ Միջնորդությունը բավարարվեց, և շարունակվեց դռնբաց։

Այստեղ խոսքը գնում էր պատշաճ մեղադրանքի մասին, օրենսդրական հստակ ձևակերպումներ կան, որ անձը պետք է մեղադրվի գործող քրեկան օրենսգրքով, իսկ այն մեղադրանքը, որով որ մինչ երեկ միջնորդությունը ներկայացվել է, ըստ էության՝ ստացվում էր ապօրինի մեղադրանք, որովհետև չէր համապատասխանում գործող քրեական օրենսգրքին։ Նախորդ օրենսգրքով մեղադրանք էր առաջադրվել երկու և ավելի անձանց իբրև նյութապես շահագրգռելու համար, իսկ նոր քրեական օրենսգրքում որակյալ մասով երկու և ավելի անձանց նյութապես շահագրգռելու բաղադրիչ պարզապես գոյություն չունի։ Իսկ այսօր պարոն Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել արդեն գործող օրենսգրքի համապատասխան հոդվածի հասարակ մասով»,- ասաց Արթուր Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը