Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:22 09-07-2022

Բանկերը չեն կարողանում կանխիկ դոլար բերել դրսից, արդյունքում կանխիկ դոլարի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է․ Սուրեն Պարսյան

Հայաստանյան բանկերն այսօր դոլարը նվազագույնը գնում են 407 դրանով, վաճառում՝ 431 դրամով։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն oragir.news-իր հետ զրույցում ընդգծեց, որ ՀՀ օրենսդրությամբ չի կարգավորվում, թե որքան պետք է լինի մարժան։ «ԿԲ-ն ենթադրում է, որ շուկան մրցակցային է, և մարժայի չափը շուկան կորոշի, բայց արդեն ակնհայտ է, որ շուկայի մասնակիցները, օգտվելով մարդկանց խուճապից, մարդկանց ֆինանսական անհրաժեշտությունից, փորձում են մեծ գումարներ աշխատել»։

Նա ընդգծեց, որ արդեն մեկ անգամ ԿԲ-ն արտարժույթի շուկայում համաձայնեցված գնային քաղաքականություն իրականացնելու համար պատժել է մի քանի տնտեսվարողի, բայց դա որևէ հետևանք չի թողել, և մարդիկ շարունակում են իրենց գործունեությունը՝ մեծ եկամուտներ ու շահույթներ կուտակելով։

«Այս տարվա ընթացքում արտարժույթի շուկայում անընդհատ տատանումներ են գրանցվում, և մեկ օրվա ընթացքում փոխարժեքը կարող է բարձրանալ և իջնել։ Արտարժույթի շուկայում նման տատանումներ են առաջանում, երբ շուկայի մասնակիցները վստահ չեն փոխարժեքի վրա և որոշակի ֆինանսական բարձիկ են ստեղծում իրենց համար, որ քիչ կորուստներ ունենան, եթե փոխարժեքը բարձրանա կամ իջնի։ Այս պահին ակնհայտ է, որ բանկային համակարգը, արտարժույթի շուկան սպասում են որոշակի աճի, դրանով է պայմանավորված դեպի վերև մեծ մարժայի առկայությունը»։

Տնտեսագետը նաև նշեց, որ այս տավա առաջին եռամսյակի ընթացքում բանկային համակարգը աննախադեպ բարձր շահույթ է գրանցել, որի մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն փոխարժեքի գորածարքներից եկամուտները։ Այսինքն՝ նաև սրա շորհիվ է, որ բանկերը գրանցել են բարձր շահութաբերություն։

Անդրադառնալով բանկերի կողմից քաղաքացիներին արտարժույթ չտալուն՝ նա նշեց, որ դա պայմանավորված է նրանով, որ բանկերը չունեն բավարար քանակությամբ կանխիկ դոլար։

«Հայաստանի բանկերը նախկինում իրենց կանխիկ դոլարի հարցը լուծում էին հիմնականում ռուսական բանկերի միջոցով, բայց հիմա ռուսական բանկերը չեն կարողանում կանխիկ դոլարով ապահովել իրենց։

Հիմա Հայաստանում մի քանի բանկ կա միայն, որ կարողանում է կանխիկ դոլար բերել։ Այդ բանկերը համագործակցում են ամերիկյան բանկերի հետ, արդյունքում կանխիկ դոլարի նկատմամբ պահանջարկը կտրուկ ավելացել է։ Այսինքն՝ հիմա մի քանի բանկ կա, որ կարողանում է դոլար բերել, նրանք նաև մյուս բանկերին են վաճառում կանխիկ դոլարը։ Եթե մյուս բանկերը կանխիկ դոլար չեն գնում, պարտադրված քաղաքացիներին տանում են արտարժութային գործարքի, քանի որ թղթով դոլար չունեն։

Հիմա, օրինակ, ռուսներն իրենց հետ մեծ քանակությամբ դոլար են բերում, բայց բանկերը չեն կարողանում այդ դոլարը կանխիկացնեն, տան իրենց, ստացվում է՝ բանկերը էլեկտրոնային հաշիվների վրա ունեն դոլար, բայց թղթադրամներ՝ ոչ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի