Ավելին 4 տարի առաջ - 10:12 09-07-2022

Դեմի Մուրը լողազգեստների հավաքածու է թողարկել

Դեմի Մուրը, լոսանջելեսյան երիտասարդ Andie ապրանքանիշի հետ համատեղ, վինտաժային գործվածքներից պատրաստված լողազգեստների հավաքածու է թողարկել: Այս մասին հայտնում է WWD պարբերականը։

Դեմի Մուրը խոստովանել է, որ նախկինում երբեք հագուստի դիզայնով չի զբաղվել: Հավաքածուն, որը կոչվում է Demi Moore x Andie, ներառում է լողազգեստի 10 մոդել։ Դրանք բոլորը պատրաստված են իտալական և ֆրանսիական գործվածքներից և հասանելի են XS-ից մինչև 3XL չափսերով:

Ինչպես պատմել է դերասանուհին, մոդելների ստեղծման վրա աշխատելիս ցանկացել է գոհացնել տարբեր տարիքի կանանց և պատրաստել պարզ ու հարմարավետ լողազգեստներ, որոնք բոլորի համար հարմար կլինեն։ Դեմի Մուրը հավելել է, որ իր լողազգեստների հավաքածուն այլընտրանք է մեր օրերում սոցիալական ցանցերում գերիշխող անկեղծ բիկինիներին:

«Ես ցանկանում էի հիշեցնել մարդկանց, որ գեղեցիկ և սեքսուալ հագուստը պարտադիր չէ, որ ամեն ինչ ցույց տա»,- ասել է նա։

2021 թվականին Դեմի Մուրն արդեն համագործակցել է Andie ապրանքանիշի հետ։ Իր երեք դուստրերի՝ Ռումերի, Սկաուտի և Թալուլայի հետ նա նկարահանվել է բրենդի գովազդային արշավում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը