Ներքին 4 տարի առաջ - 23:08 08-07-2022

Տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներն արժանի չէի՞ն վարչապետին

Շուրջ կեսդարյա պատմություն կերտած Տնտեսագիտական մայր բուհի շրջանավարտների շարքը համալրեց նոր սերունդը։ Այսօր՝ հուլիսի 8-ին, հանդիսավոր պայմաններում և գեղեցիկ արարողությամբ Տնտեսագիտական մայր բուհը հրաժեշտ տվեց համալսարանի 1199 շրջանավարտների։

Հանդիսությանը ներկա էին ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Տնտեսագիտական մայր բուհի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ՀՊՏՀ նախորդ տարիների անվանի շրջանավարտներ, ծնողներ, ուսանողներ, բազմաթիվ հյուրեր։

Շնորհավորելով հիշարժան օրվա առթիվ՝ նախագահն ընդգծել է. «Դուք եք լինելու ձեր կյանքը կերտողը։ Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից եք, երիտասարդ եք, ունեք ուժ, կորով, մեծ հնարավորություններ ու երազանքներ, և այդ երազանքներն իրականացնողներն եք լինելու»։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հորդորել է ամենօրյա աշխատանքով կառուցել մասնագիտական և գործնական հաջողությունները և կյանքի կոչել անգամ անհնարինը․ «Կրթությունն է մեր ապագան, մեր հզորության, անվտանգության երաշխավորը, կրթությունից է սկսվում ամեն լավ բան, և ամեն վատ իր մեջ կրթության դեֆիցիտ է պարունակում։ Պիտի կրթվենք, որպեսզի լինենք հզոր ու զարգացած»։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի համոզմամբ՝ Տնտեսագիտական համալսարանի լավագույն շրջանավարտների հաջողության պատմությունները դեռևս կհարստացնեն մեր երկրի առաջընթացի տարեգրությունը։

Միջոցառումը շարունակվել է շքեղ հանդիսությամբ։

Ավելի վաղ Oragir.news-ը գրել էր, որ ԵՊՀ-ի և Պոլիտեխնիկի շրջանավարտների բոլոր դիպլոմները դիպլոմ չունեցող վարչապետը հանձնեց, ուրախ ենք, որ անսաց մեր խորհրդին ու հանրապետության բոլոր դիպլոմները միայն ինքը չի բաժանելու։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան