Ներքին 4 տարի առաջ - 12:18 08-07-2022

Սահմանադրական կարգը վտանգված է․ «Սասնա ծռերի» քրեական հետապնդումները պետք է դադարեցվեն․ փաստաբան  

Մեր կարծիքով՝ սահմանադրական կարգը վտանգված է և չի պահպանվում քրեակական օրենսդրության հիմնարար սկզբունքներից ամենակարևորը՝ քրեական հետապնդումը և դատապարտումը օրենքի հիման վրա։ Այս մասին «Սասնա ծռերի» երեկ տեղի ունեցած դատաքննությունից հետո այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում ասաց «Սասնա ծռերի» փաստաբանական թիմի անդամ Աննա Ջուղանովան։

«Ինչպես գիտենք, Քրեական նախկին օրենսգիրքը ուժը կորցրել է և գոյություն չունի, ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, որն էապես փոփոխել է քրեորեն հետապնդվող անձանց իրավական կարգավիճակը։ Որոշ հանցագործություններ ապաքրեականացվել են շատ հանցագործություններ ունեն նոր ձևակերպումներ»։

Փաստաբանն ասաց, որ «Սասնա ծռերի» գործով առաջադրված հիմնական մեղադրանքների նկարագրությունները այնպիսին են, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումները պետք է դադարեցվեն, իսկ արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռները, վերանայվեն։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ընդգծեց, որ քանի որ չկա նախկին Քրեական օրենսգիրքը, ընդունվել է նոր քրեական օրենսգիրք, որն ընդունվելուց հետո նախկին քրեական օրենսգիրքը դադարեցրել է իր գործունեությունը։

«Քրեական իրավունքիում կա մի հիմնարար սկզբունքը, այն է՝ եթե դատարանները քրեական հետապնդում են իրականացնում ու դատապարտում են անձին, ապա դա պետք է հիմնված լինի գործող Քրեական օրենսգրքով և լինի Քրեական օրենսգքի շրջանակներում։

Նախկին քրեական օրենսգիրքը ընդունվել ԱԺ-ի կողմից 1 տարի առաջ, մեկ տարի ժամանակ էր տրվել, որպեսզի դատախազությունը մեղարվող անձանց և դատարաններում քննվող անձանց արարքները համապատասխանեցնի նոր Քրեական օրենսգրքին։ Դատախազությունը որևէ բան չի ձեռնարկել։

Հիմա, երբ հուլիսի 1-ից նոր Քրեական օրենսգիրքը մտել է ուժի մեջ, մենք ունենում ենք անհեթեթ իրավիճակ․ դատարանները գալիս են, փորձում են էնպիսի գործ քննել, որտեղ չկա ձևակերպված մեղադրանք և նախկին մեղադրանքները չեն համապատասխանում նոր Քրեական օրենսգրքին։

Երեկ մեր դատական նիստում սպասում էինք, որ կամ դատախազությունը կամ դատարանը միջնորդություն կներկայացնեն, որպեսզի անձանց արարքները համապատասխանեցվեն նոր Քրեական օրենսգրքին։ Դա տեղի չունեցավ, դատավորը շարունակում էր քննել մի գործ, որը չի կարող քննել առանց որևէ մեղադրանքի, միջնորդույթուններ կատարվեցին, որ քրեական հետապնդումը դադարեցվի։ Եթե չկա նոր մեղադրանք, դատարանը պետք է քերական հետապնդումը դադարեցնի։

Մեղադրանքի կողմի պարզաբանումը զարմանալի էր։ Մեղադրանքի կողմի դիրքորոշումն այն է, որ շարունակենք քննել քրեական գործեր առանց քրեական օրենսգրքի համապատասխան հետո, ինչ-որ փուլում, կարող ենք մեր դիրքորոշումը փոխել և եթե հարմար կգտնենք, կներկայացնենք նոր մեղադրանք։

Ստացվում է մի իրավիճակ, երբ դատարանն իրավունք չունի գործ քննի, երբ դատախազությունը պարտավոր է պաշտպանել մեղադրանքը, բայց որևէ բան չի կատարում։ Օրինակ, գողության գործ է քննվում, բայց չկա այդ արարքի նոր Քրեական օրենսգրքին համապատասխանեցված մեցադրանք։ Արդյունքում դատարանները ստիպված են կատարել գործողություններ, որոնց համար լիազորված չեն։

Օրինակ, «Սասնա ծռերին» մեղսագվող նախկին օրենսգրքում առկա մեղադրանքը՝ «Շենք շինություններ զավթելը» նոր Քրեական օրենգրքում չկա, այն ձևափոխված և արտահայտվել է «Ահաբեկչություն» հանցակազմի մեջ։ Հետևաբար, այս մասով «Սասնա ծռերի» քրեական հետապնդումները պետք է դադարեցվի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը