Ներքին 4 տարի առաջ - 09:23 07-07-2022

Վարչապետի աշխատակազմը 1 մլն 155 հազար դրամով ոսկեզօծ հուշադրամներ է գնել

ՀՀ վարչապետի աշխատակազմը մեկ անձից գնումների ընթացակարգով կենտրոնական բանկից ձեռք է բերել «Հայկական գորգ» ոսկեզօծ հուշադրամների 3 հավաքածու՝ 1 մլն 155 հազար դրամ արժողությամբ։

Հունիսի 23-ին վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գարիկ Բոշյանի և ԿԲ գլխավոր քարտուղար Վահե Պողոսյանի միջև կնքված պայմանագրով՝ վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել «Հայկական գործ» ոսկեզօծ հուշադրամների 3 հավաքածու, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 155 հազար դրամ։ Կնքված պայմանագրով Կենտրոնական բանկը պարտավորվել է վարչապետի աշխատակազմին փոխանցել «Հայկական գորգ» ոսկեզօծ հուշադրամների 1 հատ 6 տեղանոց, ընկույզի տուփով հավաքածու, որի արժեքը 255 հազար դրամ է, և 2 հատ դրամ 10 տեղանոց, ընկույզի տուփով հավաքածու, որոնցից յուրաքանչյուրի աժեքը 450 հազար դրամ է։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին