Ներքին 4 տարի առաջ - 19:19 06-07-2022

ՀՀ մշտական ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի նիստում անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի hուլիսի 5-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպահման նպատակով միջազգային աջակցության տրամադրման որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայոց հազարամյա պատմության հետքերը պահպանող այդ մարզի մշակութային ժառանգության պահպանումը։

«Քրիստիան Տեր-Ստեփանյանը մտագոհություն է հայտնել 2020թ․ աշնանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքների առնչությամբ, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ` այդ թվում Հադրութը և Շուշին, ենթարկվել են հայաթափման։

ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, ընդգծել է, որ բնակչության բռնի տեղահանման արդյունքում լուրջ վտանգ է սպառնում նաև նրանց մշակութային ժառանգությանը, որն անհնար է փոխանցել կամ ապահովել դրա կենսունակությունն ու պահպանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, ամփոփելով ելույթը, ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրը շարունակում է մնալ Հայաստանի ուշադրության կենտրոնում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում