Ներքին 4 տարի առաջ - 20:57 05-07-2022

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այցելել է Վահան Տերյանի տուն-թանգարան, հայկական ու վրացական եկեղեցիներ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հուլիսի 5-ին աշխատանքային այցով Նինոծմինդայի շրջանում հանդիպել է տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Նինոծմինդայի բնակիչների հետ։ նչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին գրում է nor.ge-ն։

Շալվա Պապուաշվիլին այցելել է Փոկա գյուղի վանական համալիր, Վահան Տերյանի տուն-թանգարան, հայկական և վրացական եկեղեցիներ, հիացել Փարավանի լճի գեղեցկությամբ, եղել է նաև Նինոծմինդայի մաքսակետում։ Իսկ կեսօրից հետո խորհրդարանի նախագահի հանդիպումը նախատեսված էր Ախալքալաք քաղաքում՝ Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցում։

Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Սամցխե-Ջավախք կատարած այցի ընթացքում կարևոր է հանդիպել բնակիչների հետ, նրանց շուրթերից լսել, թե ինչ խնդիրներ են նրանց հուզում և հնարավորինս լուծել բոլոր հարցերը:

«Մեզ համար կարևոր է ոչ միայն ենթակառուցվածքների զարգացումը, այլև անձնական շփումը բնակչության հետ, ծանոթությունը Ջավախքի մշակույթին, պատմությանը, ավանդույթներին և բնությանը»,- ասաց Պապուաշվիլին։

Խորհրդարանի նախագահին ուղեկցում էին Սամցխե-Ջավախքի նահանգապետը, Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների խորհրդարանների պատգամավորները, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»