Ավելին 4 տարի առաջ - 19:13 05-07-2022

Էյֆելյան աշտարակը ժանգոտվել է և հիմնանորոգման կարիք ունի

Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, ժանգոտված է և հիմնովին վերանորոգման կարիք ունի, բայց փոխարենը վերաներկվում է 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ: Այս մասին հայտնում է ֆրանսիական Marianne ամսագիրը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ ամսագրի ձեռք բերած գաղտնի տեղեկությունների՝ Էյֆելյան աշտարակի վրա ճաքեր և ժանգեր են հայտնաբերվել դեռևս 2014 թ.: 2016 թ. աշտարակի վրա գրանցվել է 884 վնաս, որից 68-ը՝ «կառույցի ամրությունը վտանգող»։

«Եթե Գուստավ Էյֆելն այցելեր այդ վայրը, նա սրտի կաթված կստանար»,- ամսագրին ասել է աշտարակի մենեջերը, որը խնդրել է անհայտ մնալ:

Այժմ աշտարակը վերաներկվում է քսաներորդ անգամ՝ նախապատրաստվելով 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին։ Հուշարձանի կոսմետիկ վերանորոգման արժեքը 60 մլն եվրո է։ Ենթադրվում էր, որ աշտարակի մեկ երրորդի ներկը կմաքրվի, որից հետո դրա վրա կքսվի երկու նոր շերտ։

Այնուամենայնիվ, աշխատանքի դադարեցումը COVID-19 համաճարակի պատճառով և հին ներկի մեջ կապարի առկայությունը հանգեցրել են նրան, որ հուշարձանի միայն 5%-ն ամբողջությամբ կմաքրվի ներկից։

Մասնագետները, որոնց հետ զրուցել է ամսագիրը, կարծում են, որ աշտարակի հին ներկը պետք է ամբողջությամբ մաքրել և միայն դրանից հետո ներկել, իսկ հնի վրա նոր ներկ քսելը միայն խորացնում է կոռոզիան: Այնուամենայնիվ, ընկերությունը, որը կառավարում է աշտարակը և 99%-ով պատկանում է Փարիզի քաղաքապետարանին, չի ցանկանում երկարաժամկետ փակել հուշարձանը զբոսաշրջության եկամուտների կորստի պատճառով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը