Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Կառավարությանը՝ առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցերով։ Այսինքն՝ ցանկանում են վերահսկողություն սահմանել առցանց հարթակներում։
Oragir.news-ը այս մասին զրուցել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ՝ հարցնելով, թե որքանով է հնարավոր այս հարթակներում վերահսկողություն սահմանել և որքանով է դա արդյունավետ լինելու, որին Մարտիրոսյանը պատասխանեց․ «Սա, առաջինը, ինչ-որ մի թեմա է, որը այս պահին փաստացի, կամ անվազն ես չգիտեմ, որ հանրային քննակում է անցել։ Սա առհասարակ շատ զգայուն թեմա է։ Երկրորդը՝ ակնհայտ է, որ շատ հատվածներում սա չի աշխատելու, և երրորդը՝ որպեսզի սա աշխատի, պետք է ստեղծվի, հաստատվի ցենզուրայի ինչ-որ մարմին, որը իր որոշումներով միգուցե կկանխի, այսինքն՝ ինչ-որ արգելափակումներ անեն, որովհետև այլ վերահսկողության մեթոդներ մասին ես տեղյակ չեմ։ Գուցե կկարողանան վերահսկողություն սահմանել, բայց դա լինելու է հատվածաբար, և այսպես ասած՝ սպասարկելու է ինչ-որ նեղ շահեր։
Մյուս երկրների փորձով, օրինակ, ամենավառ օրինակը Ռուսասատանի «Ռոսկոմնազոռն» է, որը պետք է վերահսկեր նեգատիվ, դեստրուկտիվ կոնտենտը ինտենետում։ Իրենք պայքարում էին ինչ-որ ինքնասպանությունների կոչերի դեմ, թմրադեղերի տարածման և այլնի դեմ, բայց այսօր այս մարմինը ակնհայտորեն իր նախնական հայտարարված գործառույթները չի կատարում, և այն այսօր քաղաքաական ցենզուրայի մարմին է, որովհետև ստեղվել են մեխանիզմներ, և բնականաբար այդ մեխանիզմները սպասարկում են ավելի շատ քաղաքական շահերը, քան հանրային։ Սա առաջինը չի աշխատի, ուղղակի պետությունը չի կարողանա դա իրականացնել, ինչն էլ որ կարողանա իրականացնել, դա ենթադրելու է շատ լուրջ ծախսեր, այսինքն՝ մեզ պետք է նաև հասկանալ, որ դա կարող է բերել, օրինակ, ինտերնետի գնի աճի, որովհետև պարտադրված են լինելու լուրջ ծրագրեր ստեղծել, օրինակ՝ արգելափակումների համար, և երկրորդն էլ այն է, որ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ վաղ թե ուշ այն դառնալու է դեստրուկտիվ ցենզուրայի մարմին»,- ասաց Մարտիրոսյանը։